«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Իսպանական Կորունյա քաղաքը դատապարտել է ադրբեջանաթուրքական ագրեսիան

Իսպանական Կորունյա քաղաքը դատապարտել է ադրբեջանաթուրքական ագրեսիան
07.11.2020 | 15:36

Իսպանական Կորունյա քաղաքը դատապարտել է ադրբեջանաթուրքական ագրեսիան` ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ` ըստ էության ճանաչելով Արցախը Շնորհակալություն եմ հայտնում տեղի փոքրաթիվ, բայց շատ ակտիվ հայ համայնքին ի դեմ Վահե Համբարձումյանի, Արտակ Մկրտչյանի և իմ դասընկեր Էրինե Վարդանյանի: Վերջին շաբաթներին շատ ակտիվ կապի մեջ էինք Վահեի հետ: Առաջին խոսակցության ժամանակ հարցրեց ինչո՞վ կարող եմ օգնել այստեղից: Ասեցի Արցախի ճանաչման և ադրբեջանական ագրեսիայի դատապարտման գործընթաց ակսիր: Մարդն էլ գնաց ու սկսեց!!! Փոքր գաղտնիք բացեմ: Սա դեռ սկիզբն է և շատ փոքր սկիզբը:


Կորունյայի Քաղաքային խորհրդի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բռնությունների դադարեցման վերաբերյալ


Ավելի քան 30 տարի շարունակ Լեռնային Ղարաբաղի տարածքը վերահսկելու համար շարունակվող Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը սրվել է վերջին ամիսներին, երբ Ադրբեջանի զինված ուժերը, որոնց աջակցում են Թուրքիան և իսլամիստական վարձկաններն ու աշխարհազորայինները, պատերազմ սանձազերծեցին:
Հարձակումները Արցախի Հանրապետության դեմ հանգեցրեցին բազմաթիվ զոհերի խաղաղ բնակչության շրջանում: Այս ռազմական գործողություններով Ադրբեջանը խախտում է ՄԱԿ-ի 2020 թվականի մարտի 23-ի հրադադարի ռեժիմների հաստատման վերաբերյալ կոչը:
Կորունյայի քաղաքային խորհուրդը, այս հռչակագրի միջոցով, իր համերաշխությունն է հայտնում ագրեսիայի զոհ դարձած հայկական բնակչությանը և դատապարտում ուժի գործադրումը և մարդու իրավունքների ոտնահարումը:


Կորյունայի քաղաքային խորհուրդը կոչ է անում անհապաղ հրադադար հստատել և սկսել խաղաղ բանակցություններ, որոնք նպաստում են տարածաշրջանում բռնության նվազեցմանը` աջակցելով երկխոսության վերսկսմանը, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքներին:

Դիտվել է՝ 1991

Մեկնաբանություններ